Автор:
Մհեր Հակոբյան (Երևան, Հայաստան)
Ֆրանկֆուրտյան գիտական դպրոցի ներկայացուցիչների իշխանական կոնցեպցիայի հիմնական դրույթը հետևյալն է` իշխանությունը շփման արդյունք է: Իշխանության դիտարկման նման մոտեցումը առաջ է եկել 20-րդ դարի կեսին` հոբս-մարքս-վեբերյան հայեցակարգի դեմ պայքարի ընթացքում: Դպրոցի ներկայացուցիչներից է Հաննա Արենդտը: Նրա կարծիքով` իշխանությունը ունեցվածք կամ առանձին սուբյեկտի սեփականություն չէ, այլ բազմակողմ ինստիտուցիոնալ շփում: Նա ավելի սկզբից է սկսում իշխանության սահմանումը, քան Վեբերը: Նրա համար այն, ինչը վերջինս բնութագրում է որպես իշխանություն, բռնություն է: Արենդտը տարանջատում է ուժն ու իշխանությունը: Բռնությունը միշտ անձնավորված է, մինչդեռ իշխանությունն իրականացվում է մարդկանց խմբի կողմից: ՙՈւժ է համարվում այն, ինչով տարբեր չափով բնությունից օժտված են անհատները և որը մարդը կարող է կոչել իր սեփականը; մինչդեռ իշխանությանը չի տիրապետում ոչ ոք, այն առաջանում է մարդկանց միջև, երբ նրանք գործում են միասին, և այն ոչնչանում է, երբ նրանք կրկին բաժանվում են [4. P. 194]: Ուժը դառնում է իշխանության ձեռքբերման հիմք: Իշխանությունը առաջանում է մարդկային հաղորդակցության ընթացքում: Այն չի ստեղծում նյութական արժեքներ, սակայն ազդում է մարդկանց գործունեության վրա: Առաջանում է համակցված մտքերից ու ցանկություններից և ոչնչանում է, երբ կորում է միասնությունը: Սակայն սոցիալական մակարդակում այն ձեռք է բերում կառուցվածք և կենտրոնանում է ինստիտուտների վրա: Այս կերպ, իշխանությունը ստանում է գոյության հարաբերական ժամկետ: Իշխանությունը չի կարելի հան•եցնել ուժին, քանի որ այն մշտապես պետք է ակտուալիզացվի:
Իշխանության կոմունիստական ընկալումը բացատրում է նաև իշխանության տապալման հետևանքով քաղաքական կարգի կործանման երևույթը: Եթե կորել է ժողովրդի վստահությունը իշխանության ինստիտուտների և ներկայացուցիչների նկատմամբ, ապա փլուզվում է ողջ քաղաքական կարգը, այն դառնում է անընդունակ հակադարձել իր հակառակորդներին:
Եվ այսպես, ըստ Արենդտի, իշխանությունը որպես լե•իտիմ կառույց կարող է առաջանալ միայն հասարակության կողմից իշխանության հեղինակության ճանաչման դեպքում [5. P. 165]: Հենց իշխանության կոմունիկացիոն ընկալումն է ունակ բացահայտելու իշխանության շահագործման հնարավոր աղբյուրները: Հաղորդակցությունը ենթադրում է շփվող կողմերի օրինակելի հավասարությունը, որը չպետք է լինի չափազանց շատ իշխանություն կամ չափազանց շատ ենթարկում: Այստեղից առաջանում են իշխանության հաղորդակցության նորմերը.
• փոխադարձություն. երկար մարդկային շփումը առանց դրա անհնար է` նույնիսկ իշխանությունների միջև, քանի որ ճշմարիտ ընկալելի շահերը չեն օգտագործվում երկար ժամանակ, երբ դրանք միավորում են մյուսների հետ;
• հավասարակշռություն. միայն այս դեպքում կարող են զար•անալ պարզեցված փոխհարաբերությունները և անվստահությունը կարող է օտարվել
• հնարավորություն. ուրիշի պահանջը կամ պարտադրանքը մի բանի, որին ինքը ընդունակ չէ, կործանում է առնվազն վստահությունը, որը բխում է բոլորի շահերից, և հակառակորդին մղում է անվերահսկելի արձագանքի;
• չափավորություն իշխանության օգտագործման հարցում. դրա հակասությունները` չնայած ակնթարթային խոչընդոտներին, բերում են երկարժամանակյա ծանր հետևանքների և կործանում է վստահությունը ուրիշների մոտ:
Ըստ Բ. Սուտորի` այս կանոնները սահմանված են իշխանության կոմունիկատիվ ընկալմամբ: Այս իսկ պատճառով օգտակար են նրա համար, որպեսզի հաղթահարվի իշխանության և բարոյականության անօ•ուտ հակադրությունը, որը նորից ու նորից հայտնվում է տեսադաշտում: Այն տեղի է ունենում ուժի, այլ ոչ թե իշխանության շրջանակներում: Նա, ով իշխանության օգտագործմամբ միշտ և սկզբունքորեն խախտում է փոխադարձության անհրաժեշտ մինիմումը և մարդկանց միջև համերաշխությունը, արա•որեն կորցնում է վստահությունը ուրիշների մոտ, ովքեր, սակայն, իրեն պետք են իր իսկ շահերի համար: Այս դեպքում նրան մնում է միայն բռնության ճանապարհը: Այս կերպ, իշխանության բանական և փոխադարձության սկզբունքներով կար•ավորվող իշխանությունն անհրաժեշտ է հենց բռնության վերացման համար[3. С. 141]:
Իշխանության էթիկան հիմնավորում են այն ինստիտուտները, որոնք վերահսկողություն են իրականացնում նրա նկատմամբ, ինչպիսիք են հասարակական կարծիքի ազատությունը, կոալիցիոն ընտրական իրավունքը, իշխանությունների տարանջատումը, մեծամասնության կառավարումը և այլն:
Եվրոպական հետազոտողներից մեկը` Նիկլաս Լումանը, ով իշխանությունը դիտարկում է որպես հաղորդակցության միջոց, այսպես էր մեկնաբանում այդ մոտեցման առավելությունը. ՙՀաղորդակցության միջոցների` որպես իշխանության տեսության հիմնավորման տեսությունը ունի այնպիսի առավելություններ, որոնք հնարավորություն են տալիս իշխանությունը համեմատել այլ տիպի հաղորդակցական միջոցների հետ: Օրինակ, ճշմարտության կամ փողի: Հարցի այսպիսի առաջադրումը ծառայում է ոչ միայն իշխանության երևույթի պարզաբանմանը, այլև միաժամանակ ավելի լայն համեմատական հետաքրքրություններին և տեսական մոտեցումների փոխանակմանը, որոնք գոյություն ունեն հաղորդակցական միջոցների տարբեր ոլորտներում: Այստեղից հետևում է, որ իշխանության տեսությունը ներառում է նաև ազդեցության ձևերի ուսումնասիրությունը և դրանց դիտարկումը իշխանության սահմանափակ կոնցեպցիայից դուրս: Այսպիսի մոտեցումը օգնում է խուսափել հաճախ իշխանության չափաանց լայն ու անորոշ ընկալումից՚ [2. С.11]: Վերջինը բնորոշ է սոցիալական հոգեբաններին:
Լումանը որպես սոցիոլոգիական գիտելիքի նոր պարադիգմա առաջ է քաշել հաղորդակցությունը: Սակայն նրանից առաջ երկար ժամանակ համակարգի հասկացությունը օգտագործվում էր` կապված անհրաժեշտության հետ` սոցիալական աշխարհը բնութագրել որպես հարաբերականորեն ինքնուրույն գործընթաց, որտեղ հասարակությունը որոշակիորեն ամբողջական է և կազմված է փոխկապված և փոխկախված մասերից: Համակարգային մոտեցումը, որը սկզբում պնդում էր, թե համակար•ը պետք է լինի փակ, իսկ հետո` էնտրոպիկ, այսինքն` իր զար•ացման ընթացքում ձգտում է միասնության, աստիճանաբար հասավ նրան, որ համակարգը կարող է լինել նաև բաց (անորոշ սահմաններով): Այսպիսի համակարգերի ներմուծումը հանգեցրեց նոր գիտության առաջացմանը` կիբերնետիկա, որը կոչված էր ուսումնասիրել բաց համակարգերի զար•ացումը հետադարձ կապով, որը կանխորոշում է դրանց ոչ էնտրոպիկ բնույթը: Առաջին պլան մղվեց համակարգային սահմանների և անբաժանելի հատկանիշերի խնդիրները: Հարցն այսպես էր դրվում - եթե համակարգը բաց է, ապա այս կերպ այն պահպանվում է` միաժամանակ պաշտպանելով իր սահմանները: Համակարգը պարզապես էլեմենտների և նրանց միջև կապերի ամբողջություն չէ, այլ նոր ամբողջություն, որը տարբերվում է էլեմենտներից ու կապերից և ունի իր հատուկ անբաժանելի հատկանիշները, որը չի հանգեցվում էլեմենտների ու կառուցվածքի և չի բացատրվում դրանցով: Դրանից հետո համակարգ ասելով սկսեցին հասկանալ ոչ այլ ինչ, քան մի բան, որն ունակ է տարբերել իրեն արտաքին միջավայրից և սահմանել սեփական սահմանները:
Լումանը գտնում է, որ հասարակությունը հանդիսանում է ինքնավերարտադրվող համակարգ: Համակարգն ունի վերարտադրման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պատճառներ: Այն ազատ է նաև առաջադրել այդ պատճառները, որպեսզի տարբերությունը վերականգնվի: Որպես սոցիալական համակարգի այդպիսի տարր հանդես է գալիս հաղորդակցությունը, այլ ոչ թե մարդիկ և նրանց գործողությունները: Հաղորդակցությունը հիմնվում է գործողությունների վրա; գործողությունները առաջանում են համակարգի պարզեցման և սեփական բարդության հաղթահարման համար: Այս իրավիճակում հաղորդակցություն տերմինը ձեռք է բերում այլ իմաստ: Այն նշանակում է տեղեկատվության տարբերակում, հաղորդագրություն և ընկալում, այսինքն` հաղորդակցությունը տեղեկատվության փոխանցման պարզ գործընթաց չէ, այլ իմաստալից գործընթաց:
Իշխանության հանդեպ Լումանի կարծիքի տարբերությունը Վեբերի ավանդական մոդելից այն է, որ իշխանությունը ենթակայից չի խլում ընտրության իրավունքը, այն պարզապես ստեղծում է ընտրության սիմվոլիկ պատկեր: Իշխելու գործընթացը անորոշությունից դեպի հստակություն մշտական անցման գործընթաց է: ՙԻշխանությունը առաջարկում է նախնական ընտրության արդյունքները և շնորհիվ դրա ունակ է ազդեցություն •ործել մի շարք գործողությունների կամ ան•ործության վրա: Իշխանությունն ավելի զորեղ է դառնում, եթե այն ունակ է հասնել իր որոշումների ընդունմանը այլընտրանքային տարբերակների առկայության պարագայում: Ենթակաների ազատությունների ընդլայնման հետ զուգահեռ այն միայն հզորանում է… Հարկադրանքն ու բռնությունը երբեմն դիտվում է որպես իշխանության թերություն՚[2. С. 18-19]:
Այսպես, թվարկենք այն ամենը, ինչ բնութագրում է իշխանությունը: Նախ, հարաբերությունների հատուկ տեսակ, որը ենթադրում է երկու կողմերի և նրանց միջև կապերի, հաղորդակցության առկայություն` ինչ-որ կերպ մոտիվացված: Երկրորդ, այդ մոտիվացիայի վճռական ազդեցություն մարդու, խմբի, երկրում մարդկանց մեծամասնության վրա: Երրորդ, մի կողմի կամավոր կամ հարկադիր ենթարկում մյուսին` հիմնված հավատի, ռացիոնալության, իրավունքի, ուժի, պարտքի կոլեկտիվ գիտակցման վրա: Իշխանության ավանդական հայեցակարգի այս հատկանիշերը կարող ենք ընդունել որպես նրա էության բնութագրիչներ, սակայն վերջնական ճշտումների և հավելումների: Ընդհանրացնելով բոլոր այս մոտեցումները` ժամանակակից պատկերացմամբ իշխանությունը ընկալվում է և' որպես ազդեցության յուրատեսակ ձև, և' որպես որոշակի նպատակների հասնելու միջոց, և' որպես այս կամ այն միջոցներն օգտագործելու հնարավորություն, և' որպես յուրահատուկ հարաբերություն կառավարողի և կառավարվողի միջև: Սա թույլ է տալիս Մ.Վ. Իլյինին և Ա.Յու. Մալվինին իշխանությունը սահմանել որպես երեք չափումների ամբողջություն.
1. Դիրեկտիվ ասպեկտ – սրա համաձայն իշխանությունը տիրապետում է, որն ապահովում է հրամանների և ցուցումների կատարում
2. Ֆունկցիոնալ ասպեկտ – իշխանության ընկալում որպես հասարակության կառավարման ֆունկցիան իրականացնելու ունակություն
3. Հաղորդակցական ասպեկտը ենթադրում է, որ իշխանությունը, այսպես թե այնպես, իրականացվում է որոշակի լեզվի միջոցով, որը հասկանալի է իշխանական հարաբերության երկու կողմերին [1. С. 146-153]:
Կոմունիկատիվ մոտեցման տեսանկյունից, իշխանությունը մշտապես ձ•տում է տեղեկատվության նկատմամբ մոնոպոլիայի, օրակար•ի կազմման իրավունքի, իսկ ընդդիմությունը փորձում է սահմանափակել նրան` նույնպես ձ•տելով մոնոպոլիայի և կոնֆլիկտի մեջ մտնելով իշխանության հետ:
-
Ильин М.В., Мельвиль А.Ю. Власть // Полис. 1997. No 6
-
Луман Н. Власть / Пер. с нем. М., 2001
-
Сутор Б. Малая политическая этика // Политическая и экономическая этика / Пер. с нем. М., 2001
-
Arendt H. Vita Activa oder: Von tatigen Leben. Stuttgart, 1960
-
Communicative Power // Power / Ed. by Steven Lukes. Oxford: Blackwell, 1986. P. 65