Увага! Всі конференції починаючи з 2014 року публікуються на новому сайті: conferences.neasmo.org.ua
Наукові конференції
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ

Автор: 
Լիանա Գևորգյան  (Գյումրի, Հայաստան)

Էկոլոգիական անվտանգությունը մեր օրերում ընդունել է ընդհանուր քաղաքական նշանակություն և միջուկային անվտանգության հետ գտնվում է նույն հարթության վրա:

Էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, ճանաչել ու օգտագործել էկոլոգիական համակարգի ձևավորման բոլոր հիմնարար օրենքները և բնական ռեսուրսների շահագործման ռացիոնալ մեթոդները:

Տնտեսական աճի հետ առաջանում են շատ խնդիրներ, այդ թվում նաև շրջակա միջավայրի վատթարացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ և որոնց բարելավումը շատ երկրներում կապում են տնտեսական աճի և արդեն ձեռք բերված բարեկեցության մակարդակի սահմանափակման հետ:

Շրջակա միջավայրի պաշտպանությունը և ռացիոնալ բնօգտագործումը վերագրվում են կարևորագույն գլոբալ խնդիրների շարքին: Եվ էկոլոգիական հավասարակշռության պահպանումը ոչ պակաս կարևոր է, քան տնտեսական աճի ապահովումը: Խնդիրը կայանում է նրանում, որ գլոբալ մակարդակով ներդաշնակեցվեն զարգացման այս երկու նպատակները:

Արտադրության զարգացման հարցում հասարակության և բնության միջև բարենպաստ հարաբերությունները ձևավորվում են այն պայմաններում, երբ աշխատուժը համապատասխանում է արտադրական հնարավորություններին: Փոխհարաբերությունը բնության և հասարակության միջև դասավորված է այնպես, որ տեսական աճի բոլոր գործոնները`աշխատանքային ռեսուրսներ, արտադրական հնարավորություններ, բնական միջավայր, հասարակությունը զուգակցված է օգտագործում արտադրության զարգացման համար:

Բնական ռեսուրսների առատությունը համարվում է հզոր պոզիտիվ գործոն երկրի տնտեսական աճի խթանման համար, սակայն չի նշանակում, որ անբարվարար պաշարներ ունեցող երկրները չեն կարող ապահովել տնտեսական աճի բարձ տեմպեր:

Վերջին տարիներին առաջ եկան լուրջ մտավախություններ արդեն բարեկեցության հասած երկրների տնտեսական աճի վերաբերյալ: Այդ մտավախությունների հիմքում գտնվում են մի շարք փոխկապված փաստարկներ, որոնց շարքում ոչ վերջին և շատ կարևոր տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի աղտոտման հարցը:

Տնտեսական աճի հակառակորդները ամենից առաջ մտահոգված են շրջակա միջավայրի վատթարացման հարցով: Տնտեսական աճի հետ կապված առաջանում են որոշակի ծախսեր այն պատճառով, որ արտադրական գործընթացը միայն վերափոխում է բնական ռեսուրսները, սակայն չի օգտագործում դրանք ամբողջությամբ: Գործնականում այն բոլորը, ինչ ներգրավվում է արտադրության մեջ, ժամանակի ընթացքում վերադառնում է շրջակա միջավայր թափոնների տեսքով: Որքան զգալի ու մեծ է տնտեսական աճը և բարձր է կենսամակարդակը, այնքան ավելի շատ թափոններ պետք է փորձի կլանել շրջակա միջավայրը: Բարեկեցության բարձր մակարդակի արդեն հասած ցանկացած երկիր հետագա տնտեսական աճը կարող է ապահովել միայն գոյություն չունեցող պահանջմունքների բավարարման և շրջակա միջավայրի վատթարացման հաշվին: Այդ իսկ պատճառով մի շարք տնտեսագետներ գտնում են, որ տնտեսական աճը պետք է նպատակաուղղված զսպել: Շատ տնտեսագետներ հանդես են գալիս ի պաշտպան տնտեսական աճի, որպես կարևոր հասարակական նպատակի, և բերում են փաստարկներ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ` առ այն, որ շրջակա միջավայրի և տնտեսական աճի միջև կապը շատ չափազանցված է: Այդ խնդիրները անհրաժեշտ է տարանջատել միմյանցից:

Եթե հասարակությունը հրաժարվի տնտեսական աճից, պահելով ՀԱԱ-ը նույն մակարդակի վրա, ապա նրան միևնույն է պետք կլինի ընտրություն կատարել տարբեր արտադրական կառուցվածքների միջև և այդ ընտրությունը կազդի շրջակա միջավայրի վիճակի և կյանքի որակի վրա:

Հասարակությունը պետք է որոշում ընդունի` պահպանել անտառների բնական գեղեցկությունը, թե կտրել դրանք և վերածել փայտի: Իսկ եթե անտառը կտրված է, ապա պետք է որոշում կայացնել, թե փայտը օգտագործել շինարարության նպատակով, թե որպես գովազդային վահանակներ: Շրջակա միջավայրի աղտոտումը հանդիսանում է տնտեսական աճի ոչ ճիշտ գնագոյացման արդյունք:

Տնտեսական աճի սահմանափակումը չի որոշի շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված լուրջ խնդիրները:

Էկոլոգիական խնդիրները մոլորակի առանձին տարածաշրջաններում բնական ռեսուրսների որակական և քանակական սպառման և դրանց ոչ ռացիոնալ շահագործման և շրջակա միջավայրի շարունակական աղտոտման արդյունքում արդեն ձեռք են բերել անդառնալի բնույթ:

Տնտեսական զարգացման արդյունքում բնությանը հասցրած վնասի և դրա վերացմանն ուղղված բնապահպանական միջոցառումների իրականացումը ենթադրում է վնասի քանակական գնահատման անհրաժեշտություն`գիտատեխնիկական առաջընթացի հիմնական առանձնահատկություններից ու զարգացման միտումներից և բնակչության էկոլոգիական պահանջներից ելնելով:

Աշխարհում տիրող կրիտիկական էկոլոգիական վիճակը պահանջում է այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք թույլ կտան սահմանել ու պահպանել հավասարակշռությունը մարդու էկոլոգիական շահերի, ով ինքն է հանդիսանում բնության արդյունք, բաղադրատարր ու բնության բարիքների ակտիվ սպառող, և նրա տնտեսական շահերի միջև որպես տնտեսական բարիքների արտադրողի և սպառողի:

Բնության պահպանության և դրա բարիքների ռացիոնալ ու խնայողական օգտագործման խնդիրը Հայաստանի համար նոր չի առաջացել: Միայն մեզ համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող Սևանի պահպանման խնդիրը ունի տասնամյակների պատմություն: Հանրապետության արդյունաբերացումը և բնապահպանական միջոցառումների անտեսումը նպաստեցին Հայաստաանում բազմաթիվ ոչ պակաս կարևորություն ունեցող էկոլոգիական խնդիրների կուտակմանը: Էկոլոգիական ճգնաժամը Հայաստանում ավելի սրեց 90-ական թ.թ.տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը:

Հետազոտման առարկա են հանդիսանում երկրի տնտեսական աճի վրա էկոլոգիական հիմնախնդիրների ազդեցության բացահայտման էկոլոգա-տնտեսական ասպեկտները:

Հետազոտման նպատակն է` ելնելով Հայաստանում ձևավորված տնտեսական իրողություններից և հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացման առանձնահատկությունները, ուսումնասիրել և հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում տալ էկոլոգիական խնդիրների երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման փոխկապվածության և փոխազդեցության տնտեսական և մեթոդական հիմնավորումը: Դրված նպատակին հասնելու համար ուսումնասիրվել և վերլուծվել է բնապահպանական և բնօգտագործման խնդիրների հետ առնչվող վերջին տարիների վիճակագրական տվյալները, որոնց արդյունքների հիման վրա սահմանվել են լուծման ենթակա հետևյալ խնդիրները.

  • տնտեսական աճի էության և բնապահպանական ու բնօգտագործման հիմնական խնդիրների հետազոտում;

  • տնտեսական աճի ու մասնավորապես Հայաստանի հանրապետության մարզերում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի ազդեցության և փոխկապակցվածության բացահայտում շրջակա միջավայրի աղտոտվածության և էկոլոգիական խնդիրների առաջացման վրա;

  • Հայաստանի հանրապետության մարզերում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի և բնապահպանական ու բնօգտագործման նպատակներին ուղղված սահմանված վճարների համապատասխանելիության և համարժեքության որոշում;

  • Հայաստանի հանրապետությունում օդի ու ջրի աղտոտման, թափոնների կուտակման և բնությանը հասցրած վնասի վերացման համար համապատասխան բնապահպանական վճարների վիճակագրական տվյալների ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա հասցրած վնասին բնապահպանական վճարների համարժեքության որոշում;

  • ուսումնասիրությունների ու վերլուծության իրականացման արդյունքներից բխող եզրահանգումների հիման վրա համապատասխան բնապահպանական միջոցառումների իրականացման հիմնավորում:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիր, 8 սեպտեմբերի, 2000 թ. ,Երևան-2005.

2. Պետրոսյան Ա. Ն., Վիճակագրության տեսություն, ուսումնական ձեռնարկ, Երևան-2007.

3. Հայաստանի Հանրապետության Օրենքը բնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին, 20.11.2001թ.

4. Մարկոսյան Ա., Սաֆարյան Ռ. Շուկայական տնտեսության հիմունքները – Եր., «Տիգրան Մեծ», 2002.- 480 էջ

5. Красильников О. Ю. Отражение структурных сдвигов в теориях экономического роста / Экономика: проблемы теории. Саратов: Изд-во «Научная книга» , 2001. C. 15-23.

6. Domar E. Expansion and employment // Amer. Econ. Rev 1947. Vol. 37, P. 34 –55